Best Balance Accounting
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԻՉ

Աշխատավարձի հաշվիչ 2026՝ gross և net

Մուտքագրեք գումարը և տեսեք՝ որքան կստանաք «ձեռքին» կամ որքան պետք է նշվի պայմանագրում (gross)։ Հաշվարկը՝ ըստ Հայաստանի 2026 թվականի կանոնների՝ եկամտահարկ 20%, կուտակային կենսաթոշակ, դրոշմանիշային վճար, պարտադիր բժշկական ապահովագրություն։

Հաշվարկ

Gross300,000
Եկամտահարկ (20%)− 60,000
Կուտակային կենսաթոշակ (աշխատողի մասնակցություն)− 15,000
Դրոշմանիշային վճար− 1,000
Բժշկական ապահովագրություն− 4,800
Net՝ ձեռքին ստացվող219,200 AMD

Հաշվարկը նախնական է և տեղեկատվական բնույթի։ Հարկերն ու վճարները փոփոխվում են, իսկ ձեր դեպքում կարող են լինել լրացուցիչ պայմաններ։ Վերջնական հաշվարկի համար դիմեք հաշվապահին։ Վերջին վերանայումը՝ 2026 թ. հոկտեմբեր

Ինչպե՞ս է կատարվում հաշվարկը

  • Եկամտահարկը 20% է՝ հաշվարկված gross աշխատավարձից։
  • Կուտակային կենսաթոշակ. մինչև 500,000 դրամ gross-ի դեպքում՝ 5% (պետությունը ավելացնում է ևս 5%), 500,001–1,125,000 դրամի դեպքում՝ gross-ի 10%-ը՝ հանած 25,000 դրամ, 1,125,000-ից ավելիի դեպքում՝ ֆիքսված 87,500 դրամ։ Պարտադիր է 1974 թ. և հետո ծնվածների համար։
  • Դրոշմանիշային վճար. 1,000 դրամ՝ մինչև 1,000,000 դրամ gross-ի դեպքում, 15,000 դրամ՝ դրանից ավելիի դեպքում։
  • Բժշկական ապահովագրություն. մինչև 200,000 դրամ gross-ի դեպքում աշխատողը չի վճարում, 200,001–500,000 դրամի դեպքում՝ 4,800 դրամ, 500,000 դրամից ավելիի դեպքում՝ 10,800 դրամ։

Ո՞ր հարկային ռեժիմն է ձեզ հարմար →

Պետք է օգնություն հարկերի և հաշվետվությունների հարցում՞

Մենք վարում ենք հաշվառում, ներկայացնում ենք հաշվետվությունները և պատասխանում ենք ձեր հարցերին Telegram-ով։

Գրել մեզ